Մի քանի սցենար ենք քննարկում. Փաշինյանը` հնարավոր արգելափակումների մասին
Thursday, June 4, 2020Մենք հիմա մի քանի սցենարներ ենք քննարկում, քննարկում ենք նաև այդ սցենարների տնտեսական հնարավոր հետևանքները, պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ի պատասխան հարցին, թե կանցնեն արգելափակումների:
Վարչապետը օրեր առաջ հայտարարել էր, որ եթե կորոնավիրուսի վարակակիրների թվի աճը շարունակվի, ստիպված կլինեն գնալ համատարած արգելափակումների` զուգորդելով դրանք պարետային ժամով: Անցած օրվա ընթացքում, հիշեցնենք, արձանագրվել էր վարակակիրների «ռեկորդային» թիվ` 697:
«Մենք քննարկում ենք դա, քննարկում ենք մի քանի սցենարներ, ընդ որում քննարկում ենք նաև այդ սցենարների տնտեսական հնարավոր հետևանքները և տնտեսական հնարավոր բեռը, և այս համատեքստում է, որ կկայացնենք որոշումներ, այսինքն` հիմա մենք այսօր քննարկում էինք, որ նույնիսկ այդ հաշվարկների արդյունքներով մենք կարող ենք գալ այն եզրակացության, որ տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի, օրինակ` տեսականորեն, և մենք ստիպված լինենք այլ ճանապարհ գտնել, բայց ամեն դեպքում մենք հիմա մի քանի սցենարներ ենք քննարկում, և այո այդ սցենարներից մեկով որոշում կկայացվի»:
https://www.azatutyun.am/a/30653096.html