Մի ադրբեջանցի զինծառայող, ենթադրաբար, հայտնվել է ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածքում
Thursday, August 26, 2021«Տրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, Գյանջայի հոսպիտալի հոգեբուժական բաժնից փախուստի է դիմել շարքային Ջամիլ Բաբաևը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ շարքայինի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
«Հնարավոր է, որ մեր զինծառայողը հայտնվել է ռուսաստանցի խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածքում»,- նշում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը:
Արցախի գլխավոր դատախազությունն այսօր ավելի վաղ հաղորդել է, որ երեկ` օգոստոսի 25-ին, Մարտակերտի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը, նա բերման է ենթարկվել Արցախի ազգային անվտանգության ծառայություն:
https://www.azatutyun.am/a/31429431.html