Մինչև օրս Արցախ է վերադարձել շուրջ 50 000 մարդ
Thursday, January 14, 2021Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն և վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները ։
Մեկ օրում ապահովվել է Հայաստանի տարածքից 210 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ 2020թ. նոյեմբերի 14-ից մինչև օրս Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 49 264 մարդ։
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մաքրվել է 1,5 հա տարածք, 1 կմ ճանապարհ և 1 շենք-շինություն։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 526,6 հա տարածք, 198,8 կմ ճանապարհ, 751 շենք-շինություն, այդ թվում ՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 404 պայթուցիկ առարկա:
Ռուսաստանի արտագնա բժշկական բրիգադների կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ցուցաբերվում է ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն։ Ընդամենը ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել 1 238 տեղացի բնակիչների, այդ թվում ՝ 157 երեխաների:
https://www.shantnews.am/news/view/837075.html