Միացյալ Նահանգները հաստատեց կորոնավիրուսի բուժման համար երկրորդ դեղամիջոցը
Thursday, December 23, 2021Միացյալ Նահանգների համակարգող մարմինը հաստատեց կորոնավիրուսի բուժման համար նախատեսված երկրորդ դեղամիջոցը։ Նախօրեին գերատեսչությունը պաշտոնապես հավանություն տվեց Pfizer ընկերության առաջարկած դեղահաբին, որը նույնպես կորոնավիրուսը տնային պայմաններում բուժելու համար է նախատեսված։
Merck և Ridgeback Biotherapeutics ընկերությունների համատեղ արտադրանքը կոչվում է «Մոլունպիրավիր», այն արդեն լայնորեն կիրառվում է Մեծ Բրիտանիայում։ Եվրամիությունում այն դեռևս պաշտոնապես չի հաստատվել համապատասխան մարմինների կողմից։
Մասնագետների գնահատմամբ՝ Pfizer-ի և Merck-ի դեղահաբերը ամենայն հավանականությամբ արդյունավետ են «օմիկրոն» շտամի դեպքում, քանի որ երկու դեղամիջոցներն էլ թիրախավորում են S-սպիտակուցը, որի մեջ գտնվում է շտամի առավել մտահոգիչ մուտացիաների մեծ մասը:
https://www.azatutyun.am/a/31623111.html