Մարդկային թշուառութիւնից ազատուելու աղաչանք։
Friday, July 8, 2022Մարդկային թշուառութիւնից ազատուելու աղաչանք։ Երգողների գլխաւորին. Մախալաթի վերայ. Դաւիթի Երգ։
1 Անզգամն ասեց իր սրտումը՝ թէ Աստուած չ՛կայ. Նորանք ապականուեցան եւ գարշելի անօրէնութիւն արին. ոչ ով չ՛կայ որ բարին անէ։
2 Աստուած երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ թէ կ՛լինի՞ արդեօք մէկ իմաստուն՝ որ Աստուծուն խնդրէ։
3 Ամենքը ետ քաշուեցան եւ միասին անպիտանացան, բարի գործող չ՛կայ, մէկն էլ չ՛կայ։
4 Մի՞թէ չեն իմանում անօրէնութիւն գործողները, որ իմ ժողովուրդն ուտում են ինչպէս որ հացը կ՛ուտեն, եւ Աստուծուն չեն կանչում։
5 Այնտեղ վախենում են վախով՝ ուր որ վախ չ՛կայ, որովհետեւ Աստուած քեզ պատողների ոսկորները ցրվում է. Դու ամօթ ես անում նորանց. Որովհետեւ Աստուած դէն է գցում նորանց։
6 Ո՜հ թէ Սիօնիցը գար Իսրայելի փրկութիւնը. Երբոր Աստուած իր ժողովրդի գերութիւնը դարձնէ, այն ժամանակ Յակոբը կ՛ցնծայ ու Իսրայէլն ուրախ կ՛լինի։