ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում անմիջապես ազատ արձակել ԼՂ պատերազմի գերիներին
Monday, February 1, 2021ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետներն այսօր կոչ են արել անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության արդյունքում ռազմագերիներին և անազատության մեջ պահվող այլ անձանց, ինչպես նաև վերադարձնել ընտանիքներին զոհվածներիմարմինները` մշակութային ավանդույթների պահպանմամբ վերջիններիս հողին հանձնելու համար
«Բոլորը, ովքեր ռազմական գործողությունների հետևանքով հայտնվել են անազատության մեջ, պետք է վերադառնանիրենց տները, իսկ զոհվածների հարազատները պետք է կարողանան ստանալ իրենց սիրելիների աճյունները, համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի պայմանագրի», ասել են փորձագետները:
«Անհետ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկատվության չտրամադրումը և զոհվածների աճյունների հանձնման մերժումը կարող է նշանակել բռնի անհետացում, որը կանխելու պարտավորություն են ստանձնել ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը»:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ բռնկված ռազմական գործողությունները հանգեցրեցին ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական անձանց գերության: Նրանցից շատերը դեռևս հաշվառված չեն:
«Մենք անհանգստացած ենք այն մեղադրանքների կապակցությամբ, որ ռազմագերիները և պաշտպանության տակգտնվող այլ անձինք սպանվել են կամ ենթարկվել բռնի անհետացման, խոշտանգումների և այլ վատ վերաբերմունքի», - նշում են փորձագետները:
«Ոչ մի բացառիկ հանգամանք ՝ պատերազմական իրավիճակ, ներքաղաքական անկայունություն կամ այլ հասարակական արտակարգ իրադրություն, չի կարող արդարացում հանդիսանալ խոշտանգումների և բռնի անհետացումների համար», - ընդգծում են նրանք: «Զինված բախումների ընթացքում ի հայտ եկած նման գործողությունները կարող են որակվել նաև որպես ռազմական հանցագործություն»:
Այս ընթացքում առաջ են եկել բազմաթիվ հաղորդումներ քաղաքացիական անձանց և ռազմագերիների դեմ մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև զոհվածների աճյունների պղծման դեպքերի մասին:
«Մենք լրջորեն անհանգստացած ենք վատ վերաբերմունքի և դիակների պղծման դեպքերի կապակցությամբ», - ահազանգում են փորձագետները: «Մենք նշում ենք, որ երկու կողմերն էլ սկսել են ռազմագերիների և անազատությանմեջ պահվող այլ անձանց վերադարձը, ուստի մենք նրանց կոչ ենք անում ավարտին հասցնել փոխանակման գործընթացը, պարզել անհետ կորածների ճակատագիրն ու գտնվելու վայրը և արժանապատիվ վերաբերվելաճյուններին:
«Մենք դիմում ենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին` իրականացնելու մանրակրկիտ արագ, անկախ և անկողմնակալ հետաքննություն հակամարտության ընթացքում կատարված մարդու իրավունքների լուրջ խախտումների մեղադրանքների վերաբերյալ և դրա հետևանքով հանցագործներին պատասխանատվության ենթարկել, իսկ տուժածներին տրամադրել հատուցում: Այս գործողությունները կնպաստեն ճշմարտության, հաշտեցման հաստատմանը և վերքերի ապաքինմանը», - ասում են նրանք:
Փորձագետները կշարունակեն համագործակցել երկու երկրների իշխանությունների հետ և ակտիվորեն վերահսկել իրավիճակը:
https://www.amerikayidzayn.com/a/5760778.html