ՄԱԿ-ի հանձնակատարը և Ռուսաստանի արտգործնախարարը քննարկել են Ղարաբաղ փախստականների վերադարձի հարցը
Tuesday, June 29, 2021Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին Մոսկվայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի հնարավորությունը:
«Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում փախստականների, ներքին տեղահանված անձանց և քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրների վերաբերյալ, այդ թվում` COVID-19 համավարակի ենթատեքստում: Քննարկվել են հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ժամանակավոր տեղահանվածների վերադարձի հարցերը»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:
Լավրովը և Գրանդին անդրադարձել են նաև Սիրիայի փախստականների խնդրին, որի լուծումը կարող է նպաստել այդ երկրի հետպատերազմյան վերականգնմանը:
Քննարկվել են նաև մի շարք այլ տարածաշրջաններում փախստականների և առանց քաղաքացիության անձանց խնդիրները:
https://www.azatutyun.am/a/31331546.html