Հոկտեմբերին մահացել է կորոնավիրուսով ախտահարված յուրաքանչյուր 60-րդ հիվանդ
Thursday, November 4, 2021ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, աշխարհում հոկտեմբերին վարակվել է 12 միլիոն 900 հազար մարդ, մահացել է 214 հազար մարդ, այդպիսով, հոկտեմբերին մահացել է կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր 60-րդ հիվանդ:
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացությունը հասել է գագաթնակետին: Առաջին անգամ ամբողջ համավարակի ընթացքում մեկ ամսում ախտահարվել է ավելի քան 1 միլիոն մարդ, ինչը 70 տոկոսով գերազանցում է այս տարվա սեպտեմբերի և 127 տոկոսով՝ անցյալ տարվա հոկտեմբերի տվյալները:
Էլ ավելի բարձր է կորոնավիրուսի տարածման տեմպն Ուկրաինայում, որտեղ հոկտեմբերին վարակվել է մոտ կես միլիոն մարդ, ինչը երեքուկես անգամ գերազանցում է սեպտեմբերի թիվը:
Օրական մահացության թվով աշխարհում առաջին տեղում է հայտնվել Ռուսաստանը, որտեղ վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր մահացել է մոտ 1200 հիվանդ:
Հոկտեմբերին Ռուսաստանում կորոնավիրուսից ավելի քան 31 հազար կյանք է խլել, ինչը 30 տոկոսով գերազանցել է սեպտեմբերի թիվը և 4.3 անգամ ավելին է, քան 2020-ի հոկտեմբերին:
Մահացությունը գագաթնակետին է հասել նաև Ուկրաինայում, որտեղ մեկ ամսում այն ավելացել է գրեթե 4 անգամ: Հոկտեմբերին Ուկրաինայում կորոնավիրուսից 11 հազար մարդ է մահացել:
ՏԱՍՍ-ը նշում է, որ Մեծ Բրիտանիայում անցած ամսվա ընթացքում գրանցվել է բարձր հիվանդացություն՝ 1 միլիոն 200 հազար նոր դեպք, սակայն մահացել է ախտահարվածների ընդամենը 0.3 տոկոսը: Դա բացատրվում է Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստման բարձր ցուցանիշով:
https://www.azatutyun.am/a/31545774.html