Հնդկաստանը 260 մլն դոլարի զենք է վաճառել Հայաստանին. հնդկական հեռուստաալիքը մանրամասներ է պատմել գործարքի մասին
Thursday, September 29, 2022Հայաստանը հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) առաջին օտարերկրյա գնորդն է:
Խոսելով «Պինակա»-ի տակտիկատեխնիկական բնութագրի մասին՝ հնդիկ հաղորդավարուհին նշում է, որ «Պինակա» ՀԿՌՀ-ն 44 վայրկանում կարող է 12 հրթիռ կրակել: «Պինակա»-ի հրթիռի հեռահարությունը 60 կիլոմետր է, հրթիռի երկարությունը 4950 մմ է, տրամաչափը՝ 214 մմ: «Պինակա»-ի նախագծումը սկսվել է 1981 թվականին, իսկ Հնդկաստանի զինված ուժերում այն սպառազինության է ընդունվել 1999 թվականին։