ՀՀ-ն և ՌԴ-ն պայմանավորվել են արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը
Tuesday, April 19, 2022Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքում ընդունված երկկող հայտարարության համաձայն, կողմերը պայմանավորվել են, համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների, արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ Կողմերի հարցումով Ռուսասատանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ:
Նշվում է նաև, որ երկրների առաջնորդները միասնական էին Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի կրոնական գործիչների և հասարակության ներկայացուցիչների միջև կայացած շփումների բարձր օգտակարության գնահատականում, ինչը նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջև «կամուրջների կառուցման»: Նման պրակտիկան շարունակվելու է:
https://armenpress.am/arm/news/1081028.html