ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ֆրանսիայի ԶՈւ նախարարության ներկայացուցիչները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարները
Thursday, October 27, 2022Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության պատվիրակության հետ, որը գլխավորում էր Ֆրանսիայի Հանրապետության ԶՈՒ Միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության պետ պարոն Գիյոմ Օլանժիեն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԽ գրասենյակից, հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
Արմեն Գրիգորյանը և Գիյոմ Օլանժիեն գոհունակությամբ ընդգծել են երկուստեք իրականացվող գործուն քայլերը հայ-ֆրանսիական հարաբերությունների և՛ խորացման, և՛ ընդլայնման ուղղությամբ: