Հանդարտ յոյս դէպի Աստուած։ Մարդկանց ոչնչութիւնը։ Երգողների գլխաւորին։ Իդիթունի վերայ. Դաւիթի Սաղմոս։
Thursday, August 18, 20221 Իրաւի որ իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստուծուն, նորանից է իմ փրկութիւնը։
2 Իրաւի որ նա է իմ վէմը եւ իմ փրկութիւնը, իմ ապաւէնը որ խիստ չ՛շարժուիմ։
3 Մինչեւ ե՞րբ էք յարձակվում մարդի վերայ, որ ամենքդ սպանէք նորան, ինչպէս ծռուած պատ եւ խախուտ պարիսպ։
4 Իրաւի խորհուրդ են անում՝ որ իր բարձրութիւնիցը վայր գցեն նորան. Հաւանում են ստութեան. իրանց բերանովն օրհնում են, բայց իրանց սրտումն անիծում։ (Սէլա։)
5 Ով իմ անձը, մինակ լուռ մտիկ տուր Աստուծուն. Որովհետեւ նորանից է իմ յոյսը։
6 Իրաւի որ նա է իմ վէմը, իմ փրկութիւնը, իմ ապաւէնը. Ես չեմ շարժուիլ։
7 Աստուծոյ մօտ է իմ փրկութիւնը եւ փառքը. Իմ զօրութեան վէմն ու իմ ապաւէնը Աստուծոյ մօտ է։
8 Յուսացէք նորան ամեն ժամանակ, ով ժողովուրդներ, թափեցէք ձեր սրտերը նորա առաջին. Աստուած մեր ապաւէնն է։ (Սէլա։)
9 Իրաւի որ հասարակ մարդիկն ունայն են եւ մեծամեծ մարդիկը՝ սուտ. Երբոր կշռի մէջ դրուին՝ նորանք ամեն ունայնութիւնից աւելի թեթեւ են։
10 մի յուսաք հարստահարութեան, եւ զուր յոյս մի դնէք յափշտակութեան վերայ. Եթէ հարստութիւնը շատանայ՝ սիրտ մի դնէք նորա վերայ։
11 Աստուած մի անգամ խօսեց. Ես երկու անգամ լսեցի այս. Թէ զօրութիւնն Աստուծուն է։
12 Եւ քոնն է ողորմութիւնը, Տէր, որովհետեւ դու մարդին հատուցում կ՛տաս նորա գործերի պէս։