Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է. ՀՀ ՊՆ
Thursday, February 25, 2021ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով փետրվարի 24-ին և 25-ին օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: