Հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն
Wednesday, January 27, 2021Հունվարի 26-ին և 27-ին Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, տեղեկացնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Նախարարությունը նշում է, որ Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել:
«ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները», - ասված է հաղորդագրությունում:
https://www.azatutyun.am/a/31071790.html