Հայտնվել են Տիտանի վրա կյանքի առկայության ապացույցներ
Wednesday, June 30, 2021ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային գործակալության՝ NASA-ի աշխատակիցները ստացել են Տիտանի վրա կյանքի գոյության փաստական ապացույցներ: Այս մասին ասվում է NASA-ի կայքում:
Նշվում է, որ Սատուրնի ամենամեծ և արեգակնային համակարգի երկրորդ ամենամեծ արբանյակ Տիտանի մթնոլորտում վինիլ -ցիանիդ է հայտնաբերվել:
Այս նյութը համարժեք է ֆոսֆոլիպիդներին, որոնք պատասխանատու են «երկրային կյանքում մասամբ թափանցելի բջջային թաղանթների» առաջացման համար: Առանց դրանց կյանքը երկրի վրա անհնար կլիներ:
Քիմիկոսները պնդում են, որ այս արբանյակի մեթանային լճերում և գետերում ապրում են միաբջիջ միկրոօրգանիզմներից շատերը: Հետևաբար, ենթադրվում է, որ կան նաև «ավելի բարդ արարածներ»:
https://www.shantnews.am/news/view/939643.html