Հայաստանի վարչապետը կմեկնի Թեհրան
Monday, October 31, 2022Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին, քաղաքական և տնտեսական պատվիրակության գլխավորությամբ կայցելի Թեհրան, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ Հայաստանի վարչապետի այցն իրականացվում է Իրանի նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի պաշտոնական հրավերով։
Վաղն առավոտյան Սաադաբադի մշակութային-պատմական համալիրում Փաշինյանին պաշտոնապես կդիմավորի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, իսկ երկու երկրների ղեկավարների բանակցություններից հետո կկայանա բարձրաստիճան պատվիրակությունների համատեղ հանդիպում։
Թեհրանի և Երևանի իշխանությունների միջև կստորագրվեն համագործակցության փաստաթղթեր։
https://hy.armradio.am/2022/10/31/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a8-%d5%af%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%ab-%d5%a9%d5%a5%d5%b0%d6%80%d5%a1%d5%b6/