Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով ադրբեջանական խախտումների հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե
Tuesday, January 5, 2021Եվրոպական դատարանը հունվարի 4-ին բավարարել է Հայաստանի ներկայացրած ևս մեկ դիմում ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց վերաբերյալ՝ կիրառելով միջանկյալ միջոց և պահանջելով Ադրբեջանից ներկայացնել տեղեկություն սահմանված ժամկետում։
Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
«Հաշվի առնելով ռազմագերիների և առևանգված անձանց վերաբերյալ գործընթացների կարևորությունը և հարցի զգայուն լինելը՝ ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերով նշված անձանց անունները և/կամ այլ անհատականացնող տվյալները հրապարակելուց»,-ասվում է հաղորդագրության տեքստում:
https://armenpress.am/arm/news/1039571.html