Սան Ֆրանցիսկոյում տեղակայված ընկերությունը տարեսկզբին կրճատել էր իր աշխատակիցների մեկ քառորդը ՝ այս ամսվա սկզբին հեռացնելով նաև 3,700 աշխատակցի:
Uber- ը նորից կենտրոնանալու է իր հիմնական ոլորտի վրա՝ մարդկանց տեղափոխման ու սննդի մատակարարման, ասում է գործադիր տնօրեն Դարա Խոսրովշահին՝ իր աշխատակիցներին ուղղված գրության մեջ:
Ընկերությունը նախատեսում է փակել կամ միավորել 45 գրասենյակներ ամբողջ աշխարհում: Այս կրճատումը կվերաբերի բոլոր բաժիններին: Ընկերությունը դադարեցնում է աշխատանքները նոր ապրանքատեսակների ու ծառայությունների զարգացման ուղղությամբ ներառյալ արհեստական ինտելեկտի հետ կապված նախագիծը: Առաջին եռամսյակի կորուստները հասնում են 2,9 միլիարդ դոլարի; Անցած ապրիլի հետ համեմատած եկամուտը նվազել է շուրջ 80 տոկոսով: Մեծ վնասներ են կրել արտասահմանյան ներդրումները կորոնավիրուսի պատճառով:
Համավարակը մեծ հարված է հասցրել շատ ընկերություններին, որոնք ապավինում են ծառայույունների ոլորտի վրա, քանի որ շատ մարդիկ մնում են տանը և խուսափում օգտվել տարբեր ծառայություններից ՝ վիրուսի տարածումը նվազեցնելու համար:
Համաճարակի արդյուքում սակայն զարգանում են որոշ ոլորտներ կապված առցանցի հետ, որոնցից է օրինակ Uber's Eats ծառայությունը, որը պատրաստի սնունդ կամ մթերք է մատակարարում մարդկանց ռեստորաններից կամ խանութներից: Համավարակի պարագայում շատ հաճախորդներ ապավինում են հենց այս ծառայությանը, ասոում է Uber-ի գործադիր տնօրենը:
https://www.amerikayidzayn.com/a/5428264.html