Հակառակորդի արձակած կրակոցից ժամկետային զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ
Tuesday, September 6, 2022Հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում սեպտեմբերի 5-ի երեկոյան, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.):
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
https://armenpress.am/arm/news/1091817.html