Այս շաբաթվա սկզբին բրիտանական Մանկական ինտենսիվ թերապիա հասարակական կազմակերպությունը ահազանգել է բժիշկներին ՝ նշելով, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում երկրում գրանցվել է բորբոքային նոր վիճակ ունեցող երեխաների թվի աճ, ինչը պահանջում է ինտենսիվ խնամք:
Նշվում է, որ աճում է անհանգստությունը, որ երեխաների մոտ առկա է կամ COVID-19- ի հետ կապված համախտանիշ կամ էլ այլ չբացահայտված հիվանդություն:
Նա ասում է, որ ախտանիշը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է մարմնի իմունային համակարգի հակազդմամբ և նշել է, որ նման ախտանիշեր են նկատվել նաև կորոնավիրուսով վարակված որոշ մեծահասակների մոտ:
Ոչ բոլոր հիվանդ երեխաների մոտ է արձանագրվել նման վիճակ, ուստի գիտնականները վստահ չեն, որ այս հազվագյուտ ախտանիշները առաջացել են նոր կորոնավիրուսի արդյունքում:
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ Մեծ Բրիտանիայում եղել են մոտ 10-20 նման դեպքեր: Այժմ այդ մասին հաղորդումները ուսումնասիրվում են:
Չնայած բժիշկները քննարկում էին սինդրոմի այլ հնարավոր պատճառներ, ներառյալ այլ վիրուսներ կամ նոր դեղամիջոցներ, հիմնական վարկածն այն է, որ այն կապված է COVID-19-ի հետ:
Մինչ օրս երեխաները եղել են կորոնավիրուսով ամենաքիչը տուժած խմբում: Չինաստանում ավելի քան 75,000 դեպքից երեխաները կազմել են դեպքերի 2.4% -ը և հիմնականում ունեցել են մեղմ ախտանիշներ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ փորձում է ավելի շատ տեղեկություններ հավաքել այս կապակցությամբ, սակայն որևէ պաշտոնական զեկույց այս պահին դեռևս չի ստացել նման տեղեկություններ:
https://www.amerikayidzayn.com/a/5399729.html