‘’Կորոնավիրուսի դեմ ոսկե բանալի կարող է եւ չհայտնաբերվել’’. ԱՀԿ
Monday, August 3, 2020Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նախազգուշացնում է, որ չնայած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ներկա պահին ընթացող կլինիկական վերջնական փորձարկումներին, ‘’առայժմ չկա ոսկե բանալի, ու կարող է երբեք էլ այն չհայտնաբերվի’’: Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքերով, չնայած բոլոր ջանքերին, համաճարակի տարածումը կասեցնել դեռեւս չի հաջողվում: Մարդիկ պետք է շարունակեն հարգել սոցիալական հեռավորության կանոնները, պետք է կրեն դիմակներ ու հաճախ լվանան ձեռքերը: ‘Կատարե՛ք այս պահանջները’’, հորդորում է ԱՀԿ-ի ղեկավարը:
Գեբրեյեսուսն ընդունում է, որ առողջապահական նպատակներով ուժի մեջ մտած կանոնները բացասաբար են անդրադարձել տնտեսության ու հասարակության վրա: Նրա խոսքերով, հիմա երկրները կանգնած են համաճարակը վերահսկողության տակ առնելու համար ‘’դժվար ընտրության առջեւ’’:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը հիշեցնում է, որ այն օրից սկսած, երբ երեք ամիս առաջ հրավիրվեց կազմակերպության արտակարգ հանդիպումը, կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում հնգապատկվել է, մահացությունների թիվը` եռապատկվել` հասնելով 680 հազարի:
https://www.amerikayidzayn.com/a/5528700.html