Կալիֆոռնիայում անոմալ շոգեր են․ արտակարգ դրություն է սահմանվել
Friday, June 18, 2021Կալիֆոռնիայի նահանգապետ Գավին Նյուսոմը հինգշաբթի օրը արտակարգ դրություն է հայտարարել այն բանից հետո, երբ որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է մոտավորապես 48 աստիճանի: Ինչպես նշված է վարչակազմի ղեկավարի կայքում տեղադրված հրամանագրում, բնակչության կողմից օդորակիչների ակտիվ օգտագործման պատճառով պետության էներգահամակարգում ծանրաբեռնվածության վտանգ կա, ինչը կարող է հանգեցնել անջատումների:
Նա ԱՄՆ-ի ամենախիտ բնակեցված նահանգի բնակիչներին` գրեթե 40 միլիոն մարդու, հորդորել է խնայել էներգիան, մասնավորապես` մի քանի օր չօգտագործել լվացքի և սպասք լվացող մեքենաներ: Նյուսոմը նաև թույլ է տվել մեղմել բնապահպանական որոշ սահմանափակումներ, որոնք կապված են պահուստային էլեկտրամատակարարման օգտագործման հետ, ինչպիսիք են բենզինը և դիզելային գեներատորները:
https://www.shantnews.am/news/view/933341.html