Կալիֆռնիա նահանգի Բութի շրջանի շերիֆի գրասենյակը հայտարարել է , որ վերջին հրդեհների ընթացքում զոհվածների թիվը կազմում է 88 մարդ: Կրակը գրեթե ամբողջապես վերացրել է Սան Ֆրանցիսկոյից ոչ հեռու գտնվող Փարադայզ քաղաքը, որի բնակչությունը կազմում է 27 000 մարդ:
Ուրբաթ օրը իշխանությունները նշել են, որ անհայտ կորածների թիվը կազմում է 49, որը շատ ավելի փոքր է, քան եղել է երկու շաբաթ առաջ:
Իշխանությունները վերացրեցին տարհանման մասին հրամանը մի շարք համայնքների համար Փարադայզ քաղաքի մի շարք հատվածներում: Սակայն մուտքը քաղաք դեռևս մնում է սահմանափակված, նշել է տեղի շերիֆի գրասենյակը:
Այս պահին հետաքննություն է իրականացվում՝ հրդեհի պատճառները ճշտելու համար: Կասկածներ կան, որ պատճառ են հանդիսացել PG& E ընկերության սարքավորումների հետ կապված խնդիրները:
Source: https://www.amerikayidzayn.com/a/4684852.html