Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել
Thursday, July 23, 2020Լոս Անջելեսում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ հայտարարություն է տարածել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Հյուպատոսությունը խստորեն դատապարտել է Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև ադրբեջանցիների կողմից հրահրված միջադեպը: Ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է:
«Դատելով դեպքերի հաջորդականությունից` ակնհայտ է, որ հայ համայնքի կողմից կազմակերպված խաղաղ բողոքի ակցիան խոչընդոտելն ու ցուցարաներին հրահրելը եղել է նախապես ծրագրված և ուղղորդված: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անթույլատրելի է համարում հայ խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնարարքները»,- նշված է հայտարարության մեջ:
http://politik.am/am/los-anjelesum-hh-glkhavor-hyupatosutyuny-haytararutyun-e-taratsel