ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, նշում է Փաշինյանի խոսնակը
Tuesday, November 10, 2020Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որևէ բառ չկա, հայտարարում է Հայաստանի վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Այդ, ինչպես նաև Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը:
Սիրելի հայրենակիցներ, հորդորում ենք չտրվել սադրանքների և ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, մի փորձեք խեղաթյուրել փաստերը: Փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվել է և ինքներդ կարող եք ծանոթանալ դրան», - գրել է խոսնակն իր ֆեյսբուքյան էջում:
https://www.azatutyun.am/a/30940314.html