Իրանում յոթ մարդ է զոհվել գարնանային ջրհեղեղների պատճառով
Monday, March 23, 2020Իրանի Իսլամական Հանրապետությունում գարնանային ջրհեղեղների պատճառով զոհվել է յոթ մարդ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Իրանի շտապօգնության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթեբա Խալեդին։
Սովորաբար, մարտ-ապրիլ ամիսներին Իրանում աճում է տեղումների ծավալը, ինչի պատճառով ջրհեղեղներ են լինում երկրի տարբեր շրջաններում: Այս գարունը բացառություն չի դարձել, և երեկ հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել երկրի 10 նահանգում:
«Ուժեղ անձրևը սելավներ է առաջացրել Հորմոզգան, Բուշեր, Սիստան և Բելուջիստան, Ֆարս, Ղոմ, Ղիլյան, Հարավային Խորասան, Մազենդերան, Սեմնան և Քերման նահանգներում, ինչի հետևանքով տուժել է 17 մարդ, 2-ն անհետ կորել են, 7 մարդ մահացել է»,- հայտարարել է Խալեդին:
Անցյալ տարվա մարտ-ապրիլ ամիսներին Իրանում ջրհեղեղները խլել էին 70 մարդու կյանք և մեծ ավերածությունների պատճառ դարձել։
https://armenpress.am/arm/news/1009649.html