Ինչ կտան դեմոկրատ Սպիտակ տունը, Ներկայացուցիչների պալատն ու Սենատը
Friday, January 22, 2021Ջո Բայդընին, որպես ԱՄՆ-ի նախագահ, տրված է երկիրը կառավարելու դժվարին ժամանակահատված, քանի որ այստեղ տիրում է մասնատվածությունը: Սակայն 46-րդ նախագահի համար մխիթարական է այն փաստը, որ իր կուսակից դեմոկրատները վերցնում են նաեւ Սենատը: Կոնգրեսի վերին պալատի նախագահությունն էլ նորից ստանձնում է դեմոկրատ Չաք Շումերը, որը խոստանում է լուծել առողջապահական ու տնտեսական բնագավառներում առկա խնդիրները, հարթել ռասայական հարցերում մարտահրարվերները:
Սրանք դյուրին կերպով լուծելու խնդիրներ չեն, սակայն այն փաստը, որ ե՛ւ Սպիտակ տունը ե՛ւ Կոնգրեսի զույգ պալատները գտնվում են դեմոկրատների վերահսկողության ներքո, խոսում է այն մասին, որ այդ խնդիրներն անհաղթահարելի չեն:
Սակայն խնդիրն այն է, որ դեմոկրատները մեծամասնություն են կազմում ձայների շատ փոքր տարբերությամբ: Սա նշանակում է, որ հանրապետականներն ունեն այն օրինագծերի ընդունումը խոչընդոտելու հնարավորություն, որոնց համար Սենատում պահանջվում է ձայների առնվազն 60 տոկոսը:
Հիմա առաջնային խնդիրը կորոնավիրուսի դեմ պայքարն է: Սենատն էլ պիտի զբաղվի բարձր պաշտոններում Բայդընի նշանակումները հաստատելու գործով:
Ինչ վերաբերում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին Սենատում իմփիչմենթի հարցով դատելուն, դեմոկրատները դա կարող են անել միայն այն դեպքում, եթե հանրապետականներից գոնե 17-ը կողմ լինեն դրան: Սենատում եւս իմփիչմենթի ենթարկվելու դեպքում Թրամփը կզրկվի նախագահական ընտրություններում երբեւէ իր թեկնածությունը դնելու կամ դաշնային կառավարությունում որեւէ պաշտոն ստանձնելու իրավունքից:
https://www.amerikayidzayn.com/a/5748062.html