Թուրքիան սիրիացի վարձկաններին ուղարկում է Ադրբեջան
Friday, July 17, 2020Սիրիացի լրագրող Աբբաս Ջուման, վկայակոչելով Աֆրինի աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիան մտադիր է սիրիացի վարձկաններ ուղարկել Ադրբեջան: Նրանց աշխատավարձը մոտավորապես նույնն է լինելու, ինչ Լիբիայում՝ ամսական 2,500 դոլար: Պայմանագիրը կարող է ստորագրվել կես տարով: Տեղեկատվությունը չի հաստատվել, բայց կարող է իրական լինել:
Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլին՝ Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ, լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի զինված ուժերի շարքերում կռվում են գրոհայիններ Սիրիայից, այդ թվում՝ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումից:
https://www.1lurer.am/hy/2020/07/17/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%AB%D6%80%D5%AB%D5%A1%D6%81%D5%AB-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6-%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D4%B1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6-Infoteka24/279261