Նյու Յորքի մայրաքաղաք Ալբանիում ընտրողների թվում են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ովքեր առաջինն էին քվեարկել, որոնց հաջորդեցին այլ նահանգային օրենսդիրներ:
«Այժմ մենք կարող ենք անցնել քվեարկության: Քվեարկելու համար հրավիրում եմ նախագահ և պետքարտուղար Քլինթոններին»,- հայտարարեց Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուամոն:
Քվեարկության ավարտին նահանգի բոլոր 29 ընտրական ձայներն անցան Ջոզեֆ Բայդենին և Քամալա Հարիսին:
Այս ընտրություններում ընտրական կոլեգիայի գործոնը կարևոր էր նաև այն պատճառով, որ գործող նախագահ Թրամփը փորձում էր հասնել նրան, որ ընտրողներն իրեն ճանաչեն հաղթող, քանի որ նա չի ընդունում ընտրությունների արդյունքները և դրանք համարում կեղծված:
Ընտրական կոլեգիայի ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բայդենը ստացավ 306 ընտրողի ձայն, այն դեպքում, երբ նախագահի պաշտոնը ստանձնելու համար անհրաժեշտ է 270 ձայն: Արդյունքում, հունվարի 20-ից Բայդենը և նրա փոխնախագահ Հարիսը կստանձնեն նախագահի ու փոխնախագահի պաշտոնները:
Ընտրողների կոլեգիայի այս համակարգը սկիզբ է առնում 1780-ականներից, երբ թեկնածուն ընտրվում է ԱՄՆ նախագահ ոչ թե ժողովրդի մեծամասնության, այլ ընտրական կոլեգիայի համակարգով: Վերջինում ներկայացված են ԱՄՆ 50 նահանգների և Կոլումբիայի շրջանի ներկայացուցիչները, որոնց թիվը հիմնված է նահանգի չափսերի և բնակչության թվաքանակի վրա:
https://www.amerikayidzayn.com/a/5700595.html