Զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում հարուցվել է քրեական վարույթ
Friday, April 14, 2023ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ զորամասի զինծառայող, շարքային Հ. Ս.-ն մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի տակից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել կայազորային հոսպիտալ:
Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի վերաբերյալ ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունըէ նշելով, որ նախնական տվյալներով զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է իրեն ամրակցված զենքից։
https://armenpress.am/arm/news/1108761.html