Զինակոչիկների ավտոբուսի միջադեպի փաստի առթիվ ՌՈ-ում հարուցվել է քրգործ
Tuesday, January 8, 2019ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված դեպքի առթիվ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ «Ռազմական ոստիկանությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կողմից); Դատախազական հսկողությունն իրականացնում է Զինվորական դատախազությունը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։
https://armenpress.am/arm/news/960084.html