Երևանում նոյեմբերին կանցկացվի սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը. ԿԳՄՍՆ-ին հատկացվեց 676 մլն դրամ
Thursday, July 20, 2023Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստում վերաբաշխում կատարեց 2023 թվականի բյուջեի նախագծում եւ գումար հատկացրեց ԿԳՄՍՆ-ին՝ նոյեմբերի 7-14-ը Երևանում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով:
Առաջնությանն ակնկալվում է շուրջ 80 երկրի 600 մասնակիցների մասնակցություն:
Երևանում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը կազմակեպելու և անցկացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ ԿԳՄՍՆ հատկացնել 676,368.0 հազար դրամ, որից 196,548.0 հազար դրամը ՀՀ ԿԳՄՍՆ ծրագրից վերաբաշխման արդյունքում 3-րդ եռամսյակում` և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից` 479,820.0 հազար դրամը 4-րդ եռամսյակում` անհրաժեշտ ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու համար:
Միջոցառման ընդհանուր ծախսերը կկազմեն 976,692.0 հազար դրամ, որից 300,324.0 հազար դրամը կհոգա Ֆեդերացիան` հովանավորների աջակցությամբ:
2023 թվականի նոյեմբերի 7-14-ը Երևանում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության անցկացումը կնպաստի սամբո մարզաձևի զարգացմանը, մասսայականցմանը, արդյունքների բարձրացմանը և մրցանակային տեղերի գրավմանը: