Երևանում հոկտեմբերի 20-21-ը կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
Wednesday, October 12, 2022ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել 2022 թվականի հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման մասին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից:
Ավելի վաղ, Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում որոշում էր կայացվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2022 թվականի հոկտեմբերին, Երևանում։
https://armenpress.am/arm/news/1094737.html