Երևանը հերքում է հրադադարը խախտելու մասին Բաքվի պնդումները
Wednesday, February 3, 2021Հայաստանը հերքել է ադրբեջանական կողմի պնդումները, թե այսօր վաղ առավոտյան Ղազախի շրջանում հրադադարը խախտվել է հայկական կողմից։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը, «Ինտերֆաքս»-ի հարցին ի պատասխան, ասել է, որ ադրբեջանական կողմի հաղորդումը իրականությանը չի համապատասխանում և «բացարձակ սուտ է»։
Ըստ ադրբեջանական կողմի՝ այսօր վաղ առավոտյան 05։00-ի սահմաններում հայկական կողմից գնդացրի 20 կրակահերթ է արձակվել Ադրբեջանի ուղղությամբ։
https://www.azatutyun.am/a/31081966.html