Երկիրը սկսել է ավելի արագ պտտվել,քան երբևէ վերջին 50 տարվա ընթացքում
Friday, January 8, 2021Ատոմային ժամացույցը ճշգրտորեն գրանցում է յուրաքանչյուր օրվա տևողությունը միլիվայրկյաններով: 1970-ականներին ,օրերը մի փոքր ավելի երկար էին տևում, քան 24 ժամը:Սակայն 2020-ի կեսերից Երկրի ռոտացիան՝ պտույտն արագացավ:
Ըստ պաշտոնական տվյալների, ժամանակն այժմ ավելի արագ է անցնում,քան անցած կես դարում էր :Եթե նախկինում Երկրի մեկ պտույտի համար պահանջվում էր 86,4 հազար վայրկյան, ապա այժմ այդ ցուցանիշն ավելի քիչ է, գրում է DailyMail-ը:
Միջինում օրերն անցնում են 0,5 վայրկյան պակաս, քան 24 լրիվ ժամը:Ժամանակի այս փոքրիկ կորուստը հայտնաբերվում է միայն ատոմային մակարդակում։
https://www.shantnews.am/news/view/833421.html