«Երեմյան Փրոջեքթս»-ը ԵՊՀ 104-ամյակին նվիրված «ԲանՈՒգործ Էքսպո-2023»-ի գլխավոր գործընկերն է
Friday, May 19, 2023Երևանի պետական համալսարանի 104-ամյակին նվիրված «ԲանՈՒգործ Էքսպո-2023» աշխատանքային տոնավաճառին մասնակցել է ավելի քան 15․000 մարդ՝ ծանոթանալով մի քանի տասնյակից ավելի գործատուների կողմից առաջարկվող հեռանկարային աշխատատեղերին և աշխատաշուկայում ամենից պահանջված մասնագիտություններին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երեմյան Փրոջեքթս»-ից, ընկերության թիմը տաղավարում ներկայացրել էր ընկերությունում առկա թափուր հաստիքները, աշխատանքային առավելությունները։
Ընկերության Կորպորատիվ մշակույթի և ներքին հաղորդակցությունների բաժնի ղեկվար Տաթև Այրումյանը նշեց, որ որպես գործատու մշտապես կարևորում են երիտասարդ կադրերի ներգրավվածությունը․ «Բուհ-գործատու համագործակցությունը մեր ընկերության գործունեության կարևոր մասն է կազմում։ ԵՊՀ-ի հետ այդ կապն ամրապնդելու համար դեռ նախորդ տարի համագործակցության հուշագիր ենք կնքել։ Մենք բաց ենք՝ համագործակցելու կրթական հաստատությունների հետ՝ քոլեջներից մինչ համալսարաններ։ Մեզ համար կարևոր է ճիշտ վայրում, ճիշտ կադրեր ընտրելը և այսպիսի միջոցառումները մեզ միանշանակ օգնում են այդ կարևոր գործում» ։
«Երեմյան Փրոջեքթս»-ի տաղավարում նաև համտես-հյուրասիրություն էր կազմակերպվել։ Հյուրերը փորձել են «Երեմյան Փրոդաքթս»-ի «Սերմից՝ սեղան» հայեցակարգով արտադրված, բնական ու սննդարար կաթնամթերքը, ընկերության քիմիկ-լաբորանտների օգնությամբ նմուշառումներ իրականացրել և սովորել՝ տնային պայմաններում տարբերակել որակյալ ու անորակ կաթնամթերքը։ «Երեմյան Փրոջեքթս»-ի տաղավարում իրականացվել է նաև խաղարկություն, որի արդյունքներն ամփոփելուց հետո, 1 հաջողակ մասնակից ստանալու է «Երեմյան Փրոջեքթս»-ի նվեր-քարտ, որը հնարավորություն կտա օգտվել Ընկերության բոլոր կոնցեպտուալ ռեստորաններից, առաքման ծառայությունից և «Երեմյան Փրոդաքթս»-ի ֆիրմային խանութներից։
Մայր բուհի ուսանողներն ու շրջանավարտները հենց տեղում բազմաթիվ հայտեր են լրացրել՝ ցանկություն հայտնելով միանալ ՀՀ-ում բիզնես ոլորտի խոշոր գործատու և ռեստորանային ոլորտի առաջատար «Երեմյան Փրոջեքթս»-ին։
«Դատելով հայտերի քանակից, հնարավոր է՝ առաջիկայում որոշ թափուր հաստիքներում տեսնենք հենց համալսարանականներին, բայց սա, իհարկե, պարզ կդառնա, երբ մեր մասնագետներն ուսումնասիրեն առկա հայտերն ու դրանց համապատասխանությունը մեր ընկերության պահանջներին։ Սակայն մենք բաց ենք նաև պրակտիկայի համար։ Վերջին տարիներին այդ հնարավորությունից օգտվել են տասնյակ ուսանողներ՝ձեռք բերելով գործնական արժեքավոր հմտություններ»:
Կրթական ծրագրերի համապատասխանեցմանն առնչվող պանելային քննարկման ժամանակ ընկերությունը վերահաստատել է շարունակական համագործակցության ցանկությունն ու առաջարկել երկուստեք նպաստել այնպիսի փոփոխություններին, որոնք առավել արդյունավետ ու օգտակար կդարձնեն ուսանողական պրակտիկաներն ու նաև աշխատաշուկայում ներգրավվելու գործընթացները։
https://armenpress.am/arm/news/1111362.html