Երասխի հատվածում ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան
Monday, July 19, 2021Ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 19-ի երեկոյան հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել. ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ ցանկացած նման գործողություն արժանանալու է հայկական կողմի կոշտ արձագանքին: «Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
https://armenpress.am/arm/news/1058537.html