Եվրոպական Միության տարածքում թույլատրվել է Աֆեյանի «Moderna» ընկերության պատվաստանյութի օգտագործումը
Wednesday, January 6, 2021Դեղերի եվրոպական գործակալությունը թույլատրել է Եվրոպական Միության տարածքում կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութի օգտագործումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով գործակալության տարածած հաղոդրագրությանը:
«Սա երկրորդ պատվաստանյութն է, որի օգտագործումը թույլատրվում է գործակալության կողմից: Այն խորհուրդ է տրվում օգտագործել 18-ից բարձր տարիքի անձանց»,- ասված է հաղորդագրությունում:
«Moderna» տեսակի պատվաստանյութը ստեղծել է աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը: Պատվաստանյութի օգտագործումը թույլատրված է նաև ԱՄՆ տարածքում: Նոյեմբերի 16-ին Moderna-ն հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի՝ մոտ 95 տոկոս արդյունավետության մասին:
https://armenpress.am/arm/news/1039599.html