Նեղուած թագաւորի աղօթքը։ Երգողների գլխաւորին Նկինօթի վերայ. Դաւիթի Սաղմոս։
Monday, August 15, 20221 Ով Աստուած, լսիր իմ աղաղակը. Մտիկ արա իմ աղօթքին։
2 Երկրի ծայրիցը կանչում եմ դէպի քեզ՝ երբոր սիրտս թուլանում է. Առաջնորդիր ինձ այն վէմին, որ ինձանից բարձր է։
3 Որովհետեւ դու ես իմ ապաւէնը, զօրաւոր աշտարակ թշնամիի դէմ։
4 Ես քո խորանումը կ՛բնակուիմ յաւիտեաններով քո թեւերի ծածկոյթի տակ կ՛ապաւինիմ։ (Սէլա։)
5 Որովհետեւ, ով Աստուած, դու լսում ես իմ ուխտերը. Եւ տալիս ես ինձ քո անունից վախեցողների ժառանգութիւնը։
6 Օրեր ես աւելացնում թագաւորի օրերի վերայ. Եւ նորա տարիները ազգից մինչեւ ազգի պէս։
7 Նա յաւիտեան կ՛մնայ Աստուծոյ առաջին. ողորմութիւն եւ ճշմարտութիւն պատրաստիր, որ պահեն նորան։
8 Ուրեմն քո անունին յաւիտեան սաղմոս կ՛ասեմ, որ իմ ուխտերն օրէցօր վճարեմ