Դաւիթը խնդրում է Աստուծոյ պաշտպանութիւնը բամբասողների դէմ։ Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։
Friday, August 26, 20221 Ով Աստուած, լսիր իմ ձայնը՝ ես գանգատելիս. Պահիր իմ կեանքը թշնամիի ահիցը։
2 Ծածկիր ինձ չարերի ժողովքիցը՝ անօրէնութիւն գործողների ամբոխիցը.
3 Որ իրանց լեզուները սրում են թուրի նման, եւ պատրաստում են իրանց նետը՝ այսինքն դառն խօսքը.
4 Որ թագուն գցեն անմեղի վերայ. Յանկարծակի գցում են եւ չեն վախենում։
5 Չար բանը զօրաւոր են անում իրանց համար. Խորհրդակցում են որ թագուն որոգայթներ դնեն, եւ ասում են. Ո՞վ կ՛տեսնէ նորանց։
6 Նորանք անօրէնութիւններ են խորհում և ասում՝ Կատարեցինք. Հնարը հնարուած է. Մարդիս ներսը եւ սիրտը խոր է։
7 Բայց Աստուած նետ կ՛գցէ նորանց վերայ յանկարծ, խոց կ՛լինի նորանց։
8 Եւ նորանց լեզուն վեր կ՛գցէ իրանց՝ մէկը միւսին վերայ. ամենքը՝ որ կ՛տեսնեն նորանց՝ կ՛փախչեն։
9 Եւ ամեն մարդիկ կ՛վախենան եւ Աստուծոյ գործքերը կ՛պատմեն, եւ նորա արածը միտք կ՛առնեն։
10 Արդարն ուրախ կ՛լինի Տէրով եւ նորան կ՛յուսայ, եւ կ՛պարծենան ամեն սրտով ուղիղները։