Գովասանական երգ Աստուծոյ Օծեալի և նորա հարսի համար։ Երգողների գլխաւորին.
Wednesday, May 25, 2022Գովասանական երգ Աստուծոյ Օծեալի և նորա հարսի համար։ Երգողների գլխաւորին. Շօշանիմով. Կորխի որդկանց. Քերթուած. Սէրի երգ։
1 Սիրտս բարի խօսք է բղխում. Ես ասում եմ՝ թէ իմ քերթուածը թագաւորի համար է. Իմ լեզուն ճարտար դպրի գրիչն է։
2 Դու մարդկանց որդիներիցը գեղեցկագոյն ես. Շնորհք է թափուած քո շրթունքների վերայ. Սորա համար Աստուած օրհնեց քեզ յաւիտեան։
3 Սուրդ մէջքդ կապիր ով Հզօր. Նա է քո պատիւը եւ քո փառքը։
4 Եւ քո փառքովը յաջողուիր, եւ ձի հեծիր ճշմարտութեան, եւ հեզութեան, եւ արդարութեան համար. Եւ քո աջ ձեռքը թող ահաւոր բաներ սովորեցնէ քեզ։
5 Քո նետերը սրուած են. Ազգերը քո տակն են ընկնում. Նորանք թագաւորի թշնամիների սիրտն են մտնում։
6 Ով Աստուած, քո աթոռը յաւիտեանս յաւիտենից կայ. Քո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան է։
7 Դու սիրում ես արդարութիւնը եւ ատում ես անօրէնութիւնը. Սորա համար, ով Աստուած, օծեց քեզ քո Աստուածը ուրախութեան իւղովը աւելի քան քո ընկերներին։
8 Քո հանդերձները իսպառ զմուռ եւ հալուէ է եւ կասիա են. Փղոսկրեայ պալատներիցը ուրախացնում են քեզ նուագարանով.
9 Թագաւորների աղջիկները քո պատուականների մէջ են. Թագուհին կանգնած է քո աջ կողմը Ոփիրի ազնիւ ոսկիովը։
10 Լսիր, աղջիկ, եւ տես, խոնարհեցրու քո ականջը. Եւ մոռացիր քո ժողովուրդը եւ քո հօր տունը։
11 Եւ ապա թագաւորը կ՛ցանկանայ քո գեղեցկութեանը. Որովհետեւ նա է քո տէրը, երկրպագութիւն արա նորան։
12 Եւ Տիւրոսի աղջիկը ընծայով կ՛ներկայանայ. Կ՛խնդրեն քո երեսը ժողովրդի հարուստները։
13 Թագաւորի աղջիկը իսպառ փառաւոր է ներսումը. Նորա հանդերձը ոսկեհուռ է.
14 Պաճուճեալ զարդարանքով ներս կ՛տարուի թագաւորի մօտ. Նորա ետեւիցը եկող աղջիկ ընկերները ներս կ՛տարուին քեզ մօտ։
15 Ներս կ՛տարուին ուրախութիւնով եւ ցնծութիւնով. Եւ թագաւորի պալատը կ՛մտնեն։
16 Քո հայրերի տեղ քո որդիքը կ՛լինին, եւ իշխաններ կ՛դնես նորանց ամեն երկրի վերայ։
17 Ես կ՛յիշեմ քո անունը ազգից մինչեւ ազգ. Սորա համար ժողովուրդները կ՛փառաւորեն քեզ յաւիտեանս յաւիտենից։