Գոհանում է որ Աստուած հրաշալի կերպով առաջնորդում է իր ժողովրդին։ Երգողների գլխաւորին
Wednesday, September 7, 20221 Ցնծութիւնով աղաղակեցէք դէպի Աստուած, ով ամեն երկիրներ։
2 Սաղմոս ասեցէք նորա անունի փառքին. փառաւոր արէք նորա գովութիւնը։
3 Ասեցէք Աստուծուն. Ի՜նչ զարմանալի են քո գործքերը. քո մեծ զօրութեան համար քո թշնամիները կ՛շողոքորթեն քեզ։
4 Ամեն երկիր քեզ երկրպագութիւն պիտի տայ եւ սաղմոս ասէ քեզ. Սաղմոս ասէ քո անունին։ (Սէլա։)
5 Եկէք եւ տեսէք Աստուծոյ գործերը. Նա ահաւոր է իր գործքերովը մարդկանց որդկանց վերայ։
6 Ծովը ցամաքի փոխեց. գետի միջովն անց կացան ոտով. Այնտեղ մենք ուրախ եղանք նորանով։
7 նա տիրապետում է իր ոյժովը յաւիտեան, նորա աչքերը նայում են հեթանոսների վերայ. ապստամբուածները թող չ՛բարձրանան։ (Սէլա։)
8 Ով ժողովուրդներ, օրհնեցէք մեր Աստուծուն. Եւ լսել տուէք նորա գովութեան ձայնը։
9 Նա մեր անձինքը պահում է կեանքի մէջ. Եւ թող չէ տալիս որ մեր ոտները սասանին։
10 Որովհետեւ դու փորձեցիր մեզ, ով Աստուած. քննեցիր մեզ ինչպէս որ արծաթը քննվում է։
11 Դու մտցրիր մեզ որոգայթի մէջ. Ծանր բեռ դրիր մեր մէջքի վերայ։
12 Մարդիկ հեծցրիր մեր գլխի վերայ. Կրակի եւ ջրի մէջ մտանք. Եւ դու հանեցիր մեզ առատութեան տեղ։
13 Ես ողջակէզներով քո տունը կ՛մտնեմ. կ՛հատուցանեմ քեզ իմ ուխտերը,
14 Որ իմ շրթունքները խոստացան, եւ իմ բերանը խօսեց իմ նեղութեան ժամանակ։
15 Պարարտ ողջակէզներ կ՛մատուցանեմ քեզ խոյերի զոհի բուրմունքով. Պատարագ կ՛բերեմ արջառներ նոխազների հետ։ (Սէլա։)
16 Եկէք լսեցէք, ամենքդ՝ որ Աստուածանից վախենում էք, եւ պատմեմ ձեզ ինչ որ արաւ նա իմ անձի համար։
17 Ես կանչեցի դէպի նա իմ բերանովը եւ փառաբանութիւն կար իմ լեզուի տակ։
18 Եթէ ես անօրէնութիւն տեսնէի իմ սրտումը, Տէրը չէր լսիլ ինձ։
19 Սակայն Աստուած լսեց, եւ իմ աղօթքի ձայնին մտիկ արաւ։
20 Օրհնեա՜լ է Աստուած, որ իմ աղօթքը դէն չէ գցում. Եւ իր ողորմութիւնը ինձանից չէ դարձնում։