Գլոբալ տաքացումը շուտով Երկրի վրա կյանքի պայմաններն անտանելի կդարձնի․ գիտնականներ
Friday, October 29, 2021Գիտնականները զգուշացրել են, որ գլոբալ տաքացումը շուտով Երկրի վրա կյանքի պայմաններն անտանելի կդարձնի: Այս մասին գրում է Phys.org-ը։
Մասնագետների խոսքով՝ ԱՄՆ-ում Մահվան հովտից մինչև Մերձավոր Արևելք և Հնդկաստանից մինչև Սահարա չափազանց բարձր ջերմաստիճաններ են գրանցվում, և եթե ոչ մի միջոց չձեռնարկեն, ապա իրադրությունը կվատթարանա նաև մոլորակի մյուս մասերում:
Կալիֆորնիայի Մահվան հովտի ջերմաստիճանն այս ամռանը հասել է 54,4 աստիճանի ըստ Ցելսիուսի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է, որը երբևէ Երկրի վրա գրանցվել է։ ԱՄՆ-ի Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA) հայտնել է, որ 2021 թվականի հուլիսն ամենաշոգն է եղել դիտարկումների ամբողջ ընթացքում, ասված է հոդվածում:՛
Ինչպես նշել են գիտնականները, ջերմաստիճանի բարձրացումը կհանգեցնի ինտենսիվ երաշտների, անտառային հրդեհների, փոթորիկների և ջրհեղեղների: Ջերմային ալիքների թվի աճը կործանարար ազդեցություն է թողնում գյուղատնտեսության վրա և մահացու վտանգավոր է մարդկանց համար:
«Ջրհեղեղը մի քանի զոհերի կհանգեցնի, միգուցե, մի քանի տասնյակի։ Իսկ մենք խոսում ենք հազարավոր մահերի մասին ամեն անգամ, երբ ջերմային ալիք է բարձրանում Երկիր։ Նման կատակլիզմները բազմապատկվում են»,-ընդգծել է Պյեր-Սիմոն Լապլասի ինստիտուտի տնօրեն Ռոբեր Վոտարը։
Երկու աստիճանով ջերմաստիճանի բարձրացման պատճառով մոլորակի բնակչության կեսը նման երևույթներից կտուժի յուրաքանչյուր հինգ տարին մեկ, ամփոփել են մասնագետները:
https://www.shantnews.am/news/view/1011433.html