Գանգատում է որ Աստուած թող է տուել իր ժողովուրդը։ Երգողների գլխաւորին.
Friday, May 20, 2022Գանգատում է որ Աստուած թող է տուել իր ժողովուրդը։
Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Երգ։
1 Ով Աստուած, մեր ականջներովը լսեցինք. մեր հայրերը պատմեցին մեզ այն գործը, որ դու գործեցիր նորանց օրերումը՝ այն առաջի ժամանակներումը։
2 Դու քո ձեռքովը հեթանոսներին դուրս հանեցիր եւ նորանց տնկեցիր. Չարչարեցիր ազգերը եւ նորանց փռեցիր։
3 Որովհետեւ ոչ թէ իրանց սրովը ժառանգեցին երկիրը, եւ ոչ իրանց բազուկը փրկեց իրանց. Այլ քո աջը եւ քո բազուկը եւ քո երեսի լոյսը. որովհետեւ հաւանեցիր նորանց։
4 Դու ես իմ թագաւորը, ով Աստուած. Հրամայեցիր Յակոբի փրկութիւնների համար։
5 Քեզանով գետինը գցեցինք մեր թշնամիներին. Քո անունովը կոխ տուինք մեզ դէմ վեր կենողներին։
6 Որովհետեւ ես իմ աղեղին չեմ յուսացել, եւ իմ սուրը չէ փրկում ինձ։
7 Այլ դու ես փրկում մեզ մեր թշնամիներիցը, եւ ամօթ ես անում մեզ ատողներին։
8 Աստուծով կ՛պարծենանք ամեն օր, եւ քո անունիցը կ՛գոհանանք յաւիտեան։ (Սէլա։)
9 Բայց հիմա դէն գցեցիր եւ ամօթ արիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ։
10 Դու մեզ ետ ես դարձնում թշնամիիցը, եւ մեզ ատողները յափշտակում են մեզ իրանց համար։
11 Դու արիր մեզ՝ որ ոչխարի պէս կերակուր լինինք, եւ ցրուեցիր մեզ հեթանոսների մէջ։
12 Ծախեցիր քո ժողովուրդը ոչինչ փողով, եւ չ՛հարստացար նորանց գնովը։
13 Դու մեզ նախատինք ես դնում մեր հարեւանների առաջին, ծաղր եւ խայտառակութիւն մեր չորս կողմում լինողների առաջին։
14 Դու մեզ առակ ես դնում հեթանոսների մէջ, եւ գլուխ շարժելու պատճառ՝ ազգերի մէջ։
15 Ամեն օր իմ նախատինքը իմ առաջին է. Եւ իմ երեսի ամօթը ծածկում է ինձ,
16 Նախատողի եւ հայհոյողի ձայնիցը, թշնամիին եւ վրէժխնդրի երեսիցը։
17 Այս ամենը եկաւ մեզ վերայ, եւ քեզ չ՛մոռացանք, եւ քո ուխտը չ՛քանդեցինք։
18 Մեր սիրտը ետ չ՛դարձաւ, եւ մեր գնացքը չ՛ծռուեցաւ քո ճանապարհիցը.
19 Թէեւ փշրեցիր մեզ չագալների տեղումը, եւ ծածկեցիր մեզ մահի շուքովը։
20 Եթէ մոռացած լինէինք մեր Աստուծոյ անունը, եւ մեր ձեռքերը մեկնած լինէինք դէպի օտար Աստուած.
21 Չէ՞ որ Աստուած կ՛քննէր այս բանը. Որովհետեւ նա գիտէ սրտի գաղտնիքները։
22 Բայց ամեն օր սպանվում ենք քեզ համար, եւ մորթուելու ոչխարի պէս ենք համարվում։
23 Զարթնիր, ի՞նչու ես քնած, ով Տէր. Վեր կաց, դէն մի գցիր իսպառ։
24 Ի՞նչու ես թագցնում քո երեսը, եւ մոռանում մեր խեղճութիւնը եւ նեղութիւնը։
25 Որովհետեւ մեր անձը խոնարհուեց հողի մէջ, եւ մեր փորը երկրին կպաւ։
26 Վեր կաց մեզ օգնութեան, եւ փրկիր մեզ քո ողորմութեան համար։