Բրյուսելում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստը
Monday, October 24, 2022Բրյուսելում նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստը:
Լուրն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Հոկտեմբերի վերջին Բրյուսելում հանձնաժողովների նիստ անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Պրահայում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քառակողմ հանդիպման ժամանակ: Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստ անցկացնել:
https://armenpress.am/arm/news/1095547.html