Բերձորի ուղղությամբ հայկական կողմը դիրքային բարելավումներ է իրականացրել
Wednesday, October 28, 2020Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Բերձորի ուղղությամբ հայկական զինված ուժերի ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր ամբողջ օրն Ադրբեջանի զինված ուժերը, ինչպես նաև նրան աջակցող ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության տարբեր ջոկատները շարունակել են իրենց հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից, մինչև հարաբային ուղղությունը: Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ մարտական գործողություններ են ընթացել: Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն, չնայած նրա որոշակի ջանքերի: Այս ուղղությամբ մեր ԶՈՒ ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հյուսիսային ուղղությամբ հակառակորդի կողմից հիմնականում վարվել է հրետանային կրակ, մասնավորապես Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ:
«Մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ: Շարունակվել են նաև նախորդիվ նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները: Այդ աշխատանքները կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ, սակայն համառ բնույթ»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը:
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։
The Armenian side has been able to improve its positions in the direction of Berdzor, ARMENPRESS reports representative of the MoD Armenia Artsrun Hovhannisyan said in a press conference.
''During the entire day Azerbaijani armed forces, reinforced by terrorist groups and different special units, continued attacks against the units located along the border of the Republic of Armenia, as well as from the north of Artsakh to the south.
Some not large-scale military operations took place in the southern and Berdzor directions. The adversary was unable to advance in the direction of Berdzor despite its efforts. In this direction our forces were able to record some improvement of positions'', Hovhannisyan said.
Hovhannisyan added that in the northern direction Azerbaijan mainly carried out artillery fire, particularly in the direction of Martakert and units located north from Martakert.
Artsrun Hovhannisyan added that neutralization operations of subversive groups continues.
https://armenpress.am/arm/news/1033096.html