Բայդենը կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու համար գրեթե 2 տրիլիոն դոլարի ծրագիր է առաջարկում
Friday, January 15, 2021Կորոնավիրուսի համավարակի հետևանքները հաղթահարելու համար Ջո Բայդենը մեկ տրիլիոն 900 միլիարդ դոլարի փոխհատուցումների, օգնությունների, ներդրումների ծրագիր է առաջարկել, ասելով, թե համարձակ ներդրումներ են անհրաժեշտ տնտեսությունը խթանելու և համավարակին արձագանքելու քայլերը արագացնելու համար։
«Մարդկային տառապանքների խորը ճգնաժամը ակնհայտ է։ Չի կարելի ժամանակ կորցնել։ Մենք պետք է գործենք, մենք պետք է գործենք հիմա», - ասել է նա։
Մոտ ապագայում, երբ Բայդենը նախագահի պաշտոնում առաջարկի այս մեծ գումարի ծրագիրը, հնարավոր է Կոնգրեսում հանդիպի հանրապետականների անհամաձայնությանը։
https://www.azatutyun.am/a/31047700.html