«Արցախցիները պետք է բուժվեն անվճար». Բուժաշխատողները սպիտակ խալաթներով Երևանի փողոցներով երթի են դուրս եկել
Tuesday, September 26, 2023ՀՀ առողջապահության նախարարության դիմաց սպիտկ խալաթներով բողոքի ակցիայի ժամանակ ընթերցվեց կոչ ուղղված բոլոր բուժաշխատողներին՝ անտարբեր չլինել Արցախում տիրող իրավիճակի նկատմամբ, ցուցաբերել դիրքորոշում մասնագիտական գործունեությամբ:
«Ստեղծել բուժաշխատողների գործունեության կամարտահայտության միասնական հարթակ եւ համատեղ միջոցառումներ ձեռնարկել այս ողբերգական իրավիճակում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սատար կանգնելու համար: Դիմում ենք ԱՆ-ին, լսեք հայրենի պաշտոնյաներ, որպես առողջապահության ոլորտի պետական քաղաքականություն մշակող եւ իրականացնող, այս վիճակում պարտավոր եք գործել արտակարգ իրավիճակի ռեժիմով: Ունենք առաջարկ–պահանջ` Արցախից բռնի տեղահանվածներին բուժօգնություն տրամադրելու համար Կոռնիձորում ստեղծել դաշտային ճամբարներ»,– ասված է կոչում:
Բուժաշխատողները պահանջում են նաև ստեղծել տեղահանված վիրավորների, հիվանդների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան։ «Գնահատել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնության հետ կապված առողջապհական բեռը, կազմակերպել խրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց, թերսնուցումով տառապող երեխաների շարունակական բուժօգնությունը: Կազմակերպել Արցախից տեղահանված բուժաշխատողների էլեկտրոնային հաշվագրում եւ սկսել նրանց աշխատատեղեր առաջարկելու գործընթացը»,-նշեցին բուժաշխատողները: