Արցախի նախագահի մամուլի խոսնակը հերքում է Բարդայի ուղղությամբ կասետային ռումբ կիրառելու մասին հրապարակումները
Thursday, October 29, 2020Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է հրապարակումներն այն մասին, թե իբր հայկական կողմը կասետային ռումբ է կիրառել Բարդա քաղաքի ուղղությամբ` թիրախավորելով խաղաղ բնակչությանը:
«Նման զենք մենք չենք կիրառել Բարդայի ուղղությամբ: Պաշտպանության բանակն այլ զինատեսակներ է կիրառում՝ խոշոր քաղաքների ուղղությամբ թիրախավորելով միայն ռազմական օբյեկտները, որոնց ցանկը ՊԲ-ն հրապարակել է»,- «Արմենպրես»-ին ասաց Պողոսյանը:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից սանձազերծած պատերազմի ընթացքում կասետային ռումբեր է կիրառել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ:
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։
https://armenpress.am/arm/news/1033242.html