Արցախից բռնի տեղահանված 100 617 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ
Tuesday, October 3, 2023Այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 617 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, «Հումանիտար կենտրոն»-ում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Հակարիի կամուրջը հատել է 21 191 տրանսպորտային միջոց»,– նշեց նա։ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ 91 918 անձ արդեն հաշվառվել է, նրանց կեսն ապահովվել է ժամանակավոր կացարանով։